Չէ, իսկապես, ուզում եմ հասկանալ` փողոցում դիմակ կրելու պարտադիր լինելն ինչի՞ն է միտված և ինչի՞ց է կանխարգելում: Այս ամսին այսօր՝ հունիսի 3–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Մաքուր օդն արդեն վտանգավո՞ր է առողջության համար: Ասում եք` սենյակներն օդափոխել ժամը մեկ: Այդ նույն օդը չէ՞: Տրամաբանությունը որտե՞ղ է: Սպորտսմենները` հեծանվորդները, վազորդները կարող են չկրել, քայլողները պետք է կրեն: Իսկ դանդաղ վազողները՞ կամ արագ քայլողները՞: Երևի վազելիս վիրուսի մանրեների մոտով արագ ես անցնում, չես հասցնում վերցնել, իսկ ահա քայլելու ժամանակ դանդաղ ես գնում, մանրեներն էլ հետևիցդ են գալիս: Հ. Գ. Ի դեպ, մաքուր օդ չշնչելու արդյունքում մարդու մոտ կարող են առաջանալ էլ ավելի լուրջ առողջական խնդիրներ` սկսած թթվածնային քաղցից»:

Հիշեցնենք, որ այսօր փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։