Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 2,04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 36,53 դոլար, փոխանցում է RT-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ օգոստոսյան մատակարարումներով նվազել են 1,48 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 39,20 դոլարի: