Ես, Աննան, Մարիամը բժշկական հետազոտություն անցանք, եւ արձանագրվեց, որ թոքերի հետ կապված որեւէ խնդիր չունենք, թոքաբորբ չունենք, եւ ըստ, էության, լիարժեք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սովորաբար հիվանդությունը սիմպտոմներով սկսվելու պարագայում է բարդանում: Մենք վիճակագրություն ունենք, որ ասիմպտոմ հիվանդների միայն 10 տոկոսի մոտ է, որ հետագայում բարդություններ են առաջանում: Այսինքն 10 տոկոս հավանականություն կա, որ մեր մոտ կարող է թոքաբորբ զարգանալ: Փոքրիկներին ավելի մանրամասն հետազոտության կենթարկենք այսօր, բայց իրենց մոտ էլ նույն վիճակն է: Ջերմություն չենք ունեցել եւ չունենք:

Վերջին 1,5 ամիսը ամենօրյա ռեժիմով ես ջերմությունս չափել եմ եւ ջերմություն չեմ ունեցել: Պատկերացրեք ասիմպտոմի նենգությունը, որ մարդը կարող է վարակվել եւ ընդհանրապես ջերմություն չունենալ»,-ասաց նա: