Հարավային Կորեայի դատախազությունը դիմել է դատարան՝ Samsung-ի փաստացի ղեկավար Լի Չժե Յոնին ձերբակալելու օրդեր տալու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yonhap-ին:

Դատախազությունը Samsung-ի թոփ մենեջերներին կասկածում է մյուս աշխատակիցներին ներքին փաստաթղթերը կեղծելու հրահանգ տալու մեջ: Անցած տարվա մայիսին գործ է հարուցվել Samsung-ի հաշվապահական հաշվետվության խարդախության վերաբերյալ:

Միեւնույն ժամանակ, Կորեայի Հանրապետության դատախազությունը հետաքննում է Samsung Biologics ակցիաների արժեքի արհեստական մեծացման հնարավոր փաստը: