ԱՄՆ-ն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցների ցանկը՝ սահմանափակումներ մտցնելով 7 կազմակերպության դեմ: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի երեկ տարածած հայտարարության մեջ: Տեքստում պնդում կա, որ բոլոր ֆիգուրանտներն իբր կապված են կուբացի զինվորականների հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«ԱՄՆ-ն Կուբայի վերաբերյալ ցուցակի մեջ է մտցնում 7 կազմակերպություն: Կուբայի իշխանությունները դրանց շահույթն օգտագործում են ժողովրդին ճնշելու, Վենեսուելայի գործերին միջամտելու համար,- նշված է հայտարարության մեջ: - Կազմակերպությունների թվում են զինվորականների կողմից վերահսկվող ֆինանսական հաստատությունը, 3 հյուրանոց, 2 դայվինգ կենտրոն եւ մեկ ակվապարկ»:

Պետքարտուղարությունից կարծում են, որ Կուբայի զբոսաշրջային ոլորտի  մեծ մասը վերահսկվում է զինվորականների կողմից, ուստի ԱՄՆ-ն այս երկիր այցելող բոլորին կոչ է անում օգտվել փոքր բիզնեսի ծառայություններից: