Վրացի մասնագետները անցած օրվա ընթացքում հայտնաբերել են նոր կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք: Այսպիսով, StopCov-ի թարմացված տվյալներով՝ երկրում վարակակիրների թիվը հասել է 801-ի:

Այս ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 644 մարդ, 13 պացիենտ մահացել է:

Կարանտինի մեջ է 2 424 մարդ, իսկ ստացիոնարներում՝ 304: Վրաստանի երեք քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: