ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը զեկուցեց, որ որոշակի քայլերի արդյունքում դիմակների գների որոշակի անկում է գրանցվել եւ կա հույս, որ ավելի կիջնի: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ի, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՏՄՊՊՀ-ն հիմա վարույթ է հարուցել եւ մենք հույս ունենք, համոզված ենք, որ պրոցեսը կշարունակվի: խոսքը դիմակների գնանկման մասին է:

Ես գիտեմ, որ դիմակների պարտադիր լինելը սոցիալական բեռ է, բայց ոչ ոք այսօր չի ասում՝ ակնոցը թանկ է, դրա համար չեմ կրելու: Սա էլ ակնոցի նման բան է, որովհետեւ մենք այս իմաստով կույր ենք եւ չգիտենք, դիմացինը վարակակիր է, թե ոչ»,-ասաց նա: