2020 թվականի սուբվենցիաների ստացման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզիցներկայացված ևս մեկ հայտ` Հրազդանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում մարզկենտրոն Հրազդանում կասֆալտապատվեն երկար տարիներ որևէ ասֆալտապատման կամ վերանորոգման չենթարկված ընդհանուր շուրջ 3,6 կմ (22.600 քմմակերես) ճանապարհահատվածներ, մասնավորապես,

Միկրոշրջան թաղամասում՝Պուրակային փողոցը, 5-րդ փողոցի առաջին նրբանցքը և միջթաղամասային ճանապարհներ

Կենտրոն թաղամասում՝ Փոքր բուլվարային և Տիգրան Մեծ փողոցները, միջթաղամասային ճանապարհներ

Հարավային թաղամասում՝Ռ.Միքայելյան և Ավետիսյան փողոցները

Ջրառատի ներթաղամասային ճանապարհներ:

Ծրագրի նախահաշվային արժեքը 207.456.000 դրամ է. 45%-ը պետական բյուջեի աջակցության չափն է:

Առաջիկայում շին.աշխատանքների իրականացման նպատակով կհայտարարվեն մրցույթներ, ինչից հետոկմեկնարկեն շինարարական աշխատանքները համայնքի նշված թաղամասերում: