Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 8831 մարդ: Այս մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երկրում վարակվածների թիվը հասնում է 441 108-ի:

Մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել է 169-ով եւ հասել 5384-ի: