Պետական բուժհաստատություններում ազատ մահճակալներ չկան, բուժանձնակազմն աջակցության կարիք ունի: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա առաջարկեց կորոնավիրուսով վարակվածների եւ բժիշկների կարիքների համար հատկացնել քաղաքային շենքերը,քաղաքապետարանը եւ նույնիսկ Ազգային Ժողովը:

Բաբաջանյանը նաեւ առաջարկեց աշխատանքից հետո դուրս գալ փողոց եւ միանալ բժիշկներին եւ ոստիկաններին եւ ինչ-որ օգնություն ցուցաբերել:

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում վարակվել է գրեթե 700 մարդ: