Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված ԱՀ ոստիկանության ծառայողներն այսօրվանից՝ հունիսի 4-ից մայրաքաղաքի փողոցներում ծառայություն են իրականացնում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ոստիկանության նպատակն է կանխել փողոցներում, սննդի և առևտրի օբյեկտներում, բանկերում և հանրային նշանակության մյուս բոլոր սպասարկման կետերում քաղաքացիների հնարավոր կուտակումները:

Ոստիկանության ծառայողները կոչ են անում քաղաքացիներին պարտադիր պահպանել սոցիալական հեռավորություն կամ կրել պաշտպանիչ դիմակներ, ինչպես նաև ծանոթացնում են ԱՀ Պարետի որոշումներին:

Նշենք, որ ԱՀ ոստիկանության կողմից բացատրական աշխատանքներ են իրականացվում նաև շրջաններում և հանգստի գոտիներում: