Երեք օր փորձեցինք հասկանալ Ստփանակերտում և հարակից շրջաններում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառները: Այն ինչ փաստեցինք, տհաճ է,  ավելին  չեմ բարձրաձայնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «5-րդ ալիք» Հ/Ը-ի տնօրեն Հարություն Հարությունյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ես հասկանում եմ, որ այսքան՝ հայտնված խնդիրների մեջ, այն խնդիրը որի մասին ուզում եմ տեղեկացնել, չնչին է: Կարծես մի անտեսանելի ձեռք Հայաստանում և Արցախում քանդում է ամեն ինչ: Բայց այդ ձեռքը մենք բոլորս տեսնում ենք, շատերը ուղղակի չեն ուզում հավատալ: Շատերը արդեն զզվել են ամեն ինչից: Շատերը հանձն են առել սատանյին ծառայելու պատրաստակամությունը և այլն, և այլն:  Երբ ապրիլի վերջին բոլորիս հայտնի դեզիրտիր «անկախ» պատգամավորի շրջանակից լուր եկավ, որ հունիսի 1-ից  Արցախի նախագահը արգելելու է «5-րդ ալիքի» հեռարձակումը, չհավատացի, ավելին՝ ժպատացի: Անցավ երկու օր և «5-րդ ալիքի» հեռերկոարձակումը դադարեցվեց: Հիմա այդ պատգամավորը իրեն հատուկ մոզիի հրճվանքով, ավետում է թե հեղափոխությունը հաղթելու է Արցախից: Տողատակով հասկացնում է, որ «5-րդ ալիքի» հեռարձակման դադարեցումը նախավարժանք է (թրեյնինգ է) ու դեռ ինչե՜ր են լինելու: Նրան հանգիստ չի տալիս, որ Արցախում հանգիստ է, որ արցախցիները զգոն են:  Անհրաժեշտ է թուլացնել այդ զգոնությունը, պետք է խաթարել արցախյան անդորրը: Իր նման օրտարերկրյա գաղտնի հետախուզական ծառայությունների գործակալներին չի բավարարում ներկայիս վիճակը,  հարկավոր են մեղավորներ և այդ «մեղավորներին» շուտով Արցախում  «կբացահայտեն»:

Ինչ որ է, ուզուում եմ այս գրառմամբ տեղեկացնել Արցախի մեր հեռուստալսարանին, որ երեք օր փորձեցինք հասկանալ Ստփանակերտում և հարակից շրջաններում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառները: Այն ինչ փաստեցինք, տհաճ է,  ավելին  չեմ բարձրաձայնի: Արցախը, իմ երակների արյունն է, և ափսոսում եմ, որ այդպես ստացվեց: Ներող եղեք....

Խոստանում եմ, շուտով հասանելի կլինենք, շատ շուտով»։