2020 թվականին սմարթֆոնների շուկայում կան շատ արժանի մոդելներ, որոնք հագեցած են լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով, հաղորդում է «Ակտուալնիե Նովոստին»:

Առաջին տեղում է Honor View 30 Pro սմարթֆոնը, որն ունի եռակի հիմնական տեսախիցկ (40 + 12 + 8 Մպ), 6.7-դյույմանոց էկրան եւ 8 ԳԲ օպերատիվ հիշողություն: Պրոցեսորը՝ Kirin 990 5G, իկս մարտկոցի ծավալը կազմում է 4100 միլիամպեր/ժամ:Թերությունը Google ծառայությունների բացակայությունն է:

Երկրորդ տեղում է OnePlus 8 Pro-ը՝ 6.78-դյույմ էկրանով, տեսախցիկով՝ 48 + 8 + 5 Մպ, մարտկոցը՝ 4510 միլիամպեր/ժամ:

Երրորդ տեղում է Samsung Galaxy Note 10 Lite-ը: Մեծ դիսփլեյ (6.7"), 6 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաեւ տեսախցիկ, որը կարող է դետլացնել լուսանկարները: Մարտկոցի ծավալը՝ 4500 միլիամպեր/ժամ:

Ուշադրության արժանի այլ սմարթֆոններն են՝ Samsung Galaxy M31, Xiaomi Redmi Note 9 Pro, Xiaomi Mi Note 10 Pro, OPPO A9 2020, Vivo V17, Realme C3 եւ CUBOT P40: