Տագանյան կազմակերպված հանցախմբի առաջնորդներ Իգոր Ժիրնոկլեեւին եւ Գրիգորի Ռաբինովիչին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, նրանց է վերագրվում քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) եւ փաստաբան Նատալյա Վավիլինայի սպանության մեջ մասնակցությունը:

«Ժիրնոկլեեւին եւ Ռաբինովիչին մեղադրանք է առաջադրվել վերջին խմբագրմամբ: Նրանց է վերագրվում Դեդ Հասանի եւ փաստաբան Վավիլինայի սպանության մեջ մասնակցությունը: Նրանք մեղքը չեն ընդունում»,-պատմել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է, որ հանցավոր խմբի առաջնորդ Ժիրնոկլեեւին է վերագրվում 7 սպանություն, այդ թվում՝ փաստաբան Վավիլինայի, «Մոսկվա» ունիվերմագի իրավաբանական ծառայության տեղակալ Անդրեյ Բրուլյուկի, «Ռոսպիշչեպրոմ»-ի գործադիր տնօրեն Վալերի Ժուրավլոյվի, գործարար Օլեգ Պոկրովսկու, Ժիրնոկլեեւի հանցախմբի երկու հանցակիցների եւ Ասլան Ուսոյանի սպանությունները:   

Ժիրնոկլեեւի փաստաբան Մարկ Կավերզինը ՏԱՍՍ-ին հաստատել է մեղադրանքների առաջադրումը, սակայն հրաժարվել է մեկնաբանել: