Այս պահի դրությամբ բանկերն ու վարկային կազմակերպությունները վերանայել են հակաճգնաժամային նպատակներով մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 մլրդ դրամի վարկի գծով պարտավորությունները 45 մլրդ դրամի չափով: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ի, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն վարկային արձակուրդներ են ձեւակերպել: Բացի այդ, 17 400 իրավաբանական անձանց 640 մլրդ դրամի վարկի գծով 57 մլրդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել»,-ասաց նա: