Ճապոնիայի Տակարաձուկա քաղաքում (Հյոգո պրեֆեկտուրա) ոստիկանությունը 23-ամյա ուսանողին ձերբակալել է մորն ու տատիկին արբալետով սպանելու կասկածանքով, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Քննիչների կարծիքով՝ սպանությունը կանխամտածված էր: Կասկածվում է Հինդեակի Նոձուն:

Հայտնի է, որ պատանու թիրախում են եղել նաեւ ազգականուհին եւ կրտսեր եղբայրը, որը վիրավորվել է:

Տուժողներին հոսպիտալացրել են, նրանց վիճակը կայուն է:

Տուժած ընտանիքի հարեւանները առավոտյան զանգահարել են ոստիկանություն եւ հայտնել՝ ինչպես է նետով գլխից վիրավորված կինը վազել փողոց եւ օգնություն կանչել, հայտնում է «Ֆուձի ԹՎ»-ն:

Նոձուին կալանավորել են հանցագործության վայրից ոչ հեռու: Նա իր մեղքն ընդունել է: