Նույնիսկ մինչեւ այս պահը մեր համաքաղաքացիների մոտ կա ոչ լուրջ վերաբերմունք հիվանդության նկատմամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես այստեղ եմ եկել ոտքով, քաղաքացիներին ասում եմ՝ դիմակ գրեք, պատասխանում են՝ ես հիվանդ չեմ, ինձ բան չի լինի: Մենք ընկալման խնդիր ունենք: Ով էլ լինի,. Ինչ երկիր էլ լինի, եթե քաղաքացիները այս շատ առանձնահատուկ իրավիճակում չկարողանանք այդ գիտակցությունը մարդկանց հետ քննարկել, դա մարդկանց հասցնել, որեւէ մեկը որեւէ բան չի կարող անել, եթե նույնիսկ զորք մտցնել:

Եթե մարդը դուրս գա իր միջանցքում խոսի ու հարեւաններին վարակի, մենք ոչինչ չենք կարող անել: Հիմա մենք բոլորս պետք է մեր համաքաղաքացիներին հետեւենք, ասենք՝ դիմակ կրիր, դիմակդ ուղղի:

Իսկ մնացածի մասով կքննարկենք վերջում, երբ պարզ կլինի, թե որ երկիրը, որ կառավարությունը, որ նախարարը, որ հասարակությունը ավելի լավ արձագանքեց այս իրավիճակին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ընդդիմադիր գործիչները, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանն» առաջարկում են այս ամենի ավարտի հետո քննիչ հանձնաժողով ստեղծել եւ մեղավորներին ի հայտ բերել, ԱԺ փոխնախագահն ասաց. «Ես կարծում եմ, որ եթե դրա կարիքը լինի, կարելի է նաեւ քննիչ հանձնաժողով ստեղծել, դրա հետ կապված որեւէ մտավախություն չունենք»: