Չենք կարող մեզ խիստ կարանտին թույլ տալ, ուղղակի չենք կարող: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Արդեն երկար ժամանակ է, որ ընտրությունը ֆինանսապես մարդուն շատ ծայրահեղ վիճակի մեջ դնելու եւ հիվանդության առումով էլի ծայրահեղ վիճակի մեջ դնելու մեջ է: Երկու քարի արանքում որոշում կայացնելու մեջ է: Խիստ սահմանափակում չենք կարող իրականացնել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի պահանջին, նա ընդգծեց. «Ես կարող եմ նաեւ դրական բաներ ասել, որը կա, ուղղակի խուսափում եմ դրանից, որպեսզի մարդկանց մոտ հավելյալ դրական բան չլինի, որ մարդիկ ասեն՝ դե լավ, սենց բան ասեցին, ուրեմն լավ է… բայց ես կարծում եմ, որ այսօր նման թեմայով խոսելու իրավունք չունենք»: