Իշխանությունը հաջորդ շաբաթ կորոնավիրուսի թեստ է հանձնելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այո, եւ՛ բուն, եւ՛ փոխաբերական իմաստով։ Եվ դա լինելու է վերջին թեստը։ Աղետն արդեն անդառնալի է։ Վերջին կոչս՝ շտապ մի կողմ դրեք ամեն բան։ Արագ փորձեք ներկրել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, անցեք լայնածավալ դեզինֆեկցիոն միջոցառումների եւ պատրաստվեք սարսափին դեմ հանդիման առերեսվելու։

Ստանում եք այն, ինչին հասաք մեծամտությամբ, անտարբերությամբ, բարի կարծիք ու խորհուրդ արհամարհելու եւ ապաշնորհներին պաշտոններ նվիրելու հետեւանքով։ Պետական եւ այլ միջոցներով հայհոյանք գրող ֆեյքերին էլ հանձնարարեք աղոթքներ գրել։ Բոլորով աղոթե՜նք ժողովրդի առողջության ու փրկության համար»: