Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում այս տարի եւս ՀԲՄ-ն հայտարարում է մրցույթ՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով: 

Մրցույթի նպատակն է խրախուսել լրագրողներին լուսաբանել ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաները՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։

Մասնակցության պայմաններ

•             Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2020թ. ընթացքում ֆինանսաբանկային թեմաների շուրջ հեռարձակված հեռուստա եւ ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում լույս տեսած  հրապարակումները:

•             Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն լրագրողական էթիկայի եւ հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:

Ընտրություն

                Ներկայացված աշխատանքները գնահատելու է ոլորտի մասնագետներից եւ փորձագետներից կազմված ժյուրին՝ ընտրելով հաղթողներին հետեւյալ 4 անվանակարգերում`

•             Լավագույն հեռուստառեպորտաժ

•             Լավագույն ռադիոռեպորտաժ

•             Լավագույն տպագիր հոդված

•             Լավագույն առցանց հոդված

Մրցութային նյութերը դիտարկելիս նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի եւ մասնագիտական վերլուծություններ պարունակող եւ հանրության համար ընկալելի հրապարակումներին։

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ:

Մրցույթի ամփոփումը եւ մրցանակների հանձնումը տեղի կունենա 2021թ. հունվար-փետրվարին։

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են այս տարվա ընթացքում իրենց աշխատանքներն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» բառերը: Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաեւ հրապարակման հղում(ներ)ը, (երբ եւ որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները: 

ՀԻՇԵՑՈՒՄ

Լրագրողների կողմից ներկայացված հայտերից բացի մրցույթին մասնակցելու են նաեւ գնահատող հանձնախմբի կողմից իրականացված մամուլի մշտադիտարկումների արդյունքում ընդգրկված այլ աշխատանքներ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել +374-10-527731 հեռախոսահամարով։