ԿԳՄՍ նախարարությունը ուսումնասիրում է թիվ 114 ավագ դպրոցի՝ ուսումնական տարվա ավարտի խնջույքի՝ վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ նման դեպքի հաստատվելու պարագայում պատասխանատվություն է սահմանված։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել դեպքի վերաբերյալ, մասնավորապես նշելով․

«Վերջին զանգից՝ վերջին պար

Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են:

Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»։

Հիշեցնենք, որ վարչապետի հրապարակած տեսանյութում տան պայմաններում խնջույք է ընթանում, մասնակցում է նաեւ դպրոցի տնօրենը։ Տնօրենի հետ NEWS.am-ին կապել չհաջողվեց։