Բնակչությանը հազար խորանարդ մետրի դիմաց 300 դոլարով գազի վաճառքը միֆ է: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին , հայտարարեց «Գազպրոմ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ սպառողների համար գազի միջին գինը 300 դոլար չէ, եղել եւ մնում է 255 դոլարի մակարդակի վրա, իսկ այդ թիվը մանիպուլյացիա է:

«90 դոլարից 43 դոլարը գնում է հարկերի, 12 դոլարը վնասի, 19 դոլարը՝ աշխատավարձերի վրա: Այդ պատճառով ընկերության գերշահույթի մասին որեւէ խոսք չի կարող լինել»,-նշեց նա: