Հունիսի 3-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բնապահպանական բնույթի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով, Լեռնապատ գյուղում ստուգել են նույն գյուղի 28 եւ 31 ամյա երկու բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաները, որոնցից մեկը եղել է առանց համարանիշի:

Վարորդները վառելափայտի օրինականությունը վկայող որեւէ փաստաթուղթ չեն ներկայացրել, նրանցից ավագը հայտնել է, որ փայտանյութն իրենն է, հունիսի 2-ին Լեռնապատ գյուղի հանդամասից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է մեկ ծառ, մասնատել, բեռնել իր եւ ընկերոջ մեքենաները:

Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: