2018 թվականը մեծ դաս էր Հայաստանի ապագա իշխանությունների, ինչպես նաեւ՝ ժողովրդի համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ն, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«2018 թվականը մեծ դաս էր Հայաստանի ապագա իշխանությունների, ինչպես նաեւ՝ ժողովրդի համար

1. Իշխանությունների համար դասը

Իշխանությունը չպետք է լկտիանա եւ իրեն անպատասխանատու զգա: Եթե նախկինում կարծում էին, որ ժողովուրդն ունակ չի փոխել կառավարությունը, ապա հիմա այդպես էլ չեն կարծելու: Պետք է իմանան, որ միշտ գալու է պահը, երբ իրենց քայլերի ու ամենաթողության համար պատասխան են տալու:

2. Ժողովրդի համար դասը

Ժողովուրդը նույնպես կարեւոր դաս է ստացել. ամեն մի պոպուլիստ ու ամբոխավար չի կարող կառավարել երկիրը: Պետք է ուշադիր լինել դրանց կառավարման փորձի ու ունակությունների հանդեպ: Չի կարելի մեր կյանքի համար պատասխանատուներ ընտրել անպատասխանատու ու արկածախնդիր մարդկանց: Դրա գինը չափազանց բարձր է»։