Կառավարությունն ամփոփ տեղեկություն է տրամադրել առ այսօր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Կրթության տեսչական մարմնի և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների մասին:

Ըստ այդմ, պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 03.06.2020-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 03.06.2020-ի դրությամբ իրականացվել է 21 607 ստուգում, որից միայն 655 -ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։