Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է հունիսի 5-ից մինչեւ հունիսի 6-ը ընկած ժամանակահատվածի չվերթների ցանկը։

«Տեղեկացնում ենք, ս․ թ․ հունիսի 5-ին կիրականացվի Նոր Սուլթան--Երեւան-Նոր Սուլթան չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 04:30, Երեւանից մեկնում ժամը 06:00):

Ս.թ. հունիսի 6-ին կիրականացվի Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 02:45, Երեւանից մեկնում ժամը 03:35):

Ս․ թ․ հունիսի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 21:40):

Ս.թ. հունիսի 7-ին կիրականացվի Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 02:45, Երեւանից մեկնում ժամը 03:35):

Ս.թ. հունիսի 7-ին կիրականացվի Կիեւ-Երեւան-Կիեւ չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 19:00, Երեւանից մեկնում ժամը 19:55):

Ս.թ. հունիսի 8-ին կիրականացվի Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 02:45, Երեւանից մեկնում ժամը 03:35):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղեւորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղեւորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղեւորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Առաջիկա չվերթերի մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետեւել մեր ֆեյսբուքյան էջին»։