«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում միջին աշխատավարձը կազմում է 277 000 դրամ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկման ժամանակ ասաց «Գազպրոմ Արմենիայի» գործադիր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:

Նա պարզբանեց, որ ընկերությունում աշխատանքի կազմակերպումը, այդ թվում աշխատավարձերի մասով, կախված է տնօրենից, եւ դրանք կարող են տարբեր լինել օրենքի շրջանակում:

«Ընկերության տնօրենը 20 մլն դրամ չի ստանում , ինչպես գրում են ԶԼՄ-ներում, այլ ավելի քիչ, սակայն նույնիսկ եթե դա այդպես լիներ, ապա որեւէ խնդիր չէր լինի, եթե այդպիսով օրենք չխախտվեր»,-ասաց Թադեւոսյանը: