Ամերիկացի սենատորները այս շաբաթ ռուսական «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին օրինագիծ կներկայացնեն, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սենատում օգնականներին:

Նոր օրինագիծը, որն առաջարկել են հանրապետական սենատոր Թեդ Քրուզն ու դեմոկրատ սենատոր Ջին Շահինը, կընդլայնի պատժամիջոցները՝ ներառելով տուգանային միջոցներ գազամուղի աշխատանքներին մասնակցող կողմերի համար:

«Կոնգրեսը պետք է կրկին վճռորոշ գործողություններ ձեռնարկի»,-ասել է Շահինը:

Իր հերթին, Քրուզն ասել է, որ օրինագիծը «հստակ հասկացնել է տալիս, որ գազամուղի աշխատանքներին մասնակցող կողմերը պատժամիջոցների կբախվեն»: