Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը չի բացառել մինչեւ 2021 թվականի փետրվար դիմակային ռեժիմի պահպանումը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե երբ կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստանյութ կհայտնվի: «Ուզում եմ հավատալ, որ հոկտեմբերին կունենանք պատվաստանյութի մեծ խմբաքանակ»,-հույս է հայտնել Սոբյանինը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ մեկ տարի անց Մոսկվան կվերադառնա իր նախկին կյանքին:

Մոսկվայում հունիսի 1-ից խստացվել են պաշտպանության միջոցները: Քաղաքի բնակիչները պետք է դիմակներ կրեն ոչ միայն փակ տարածքներում եւ աշխատավայրում, այլ նաեւ փողոց դուրս գալիս: Անձնական եւ հասարակական տրանսպորտից օգտվելու համար պետք է թվային անցաթուղթ ստանալ, ուղեւորությունների նպատակների ցուցակը սահմանափակ է: