Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնագետները ստեղծել են եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը։

Ապրահամյանն ասաց, որ աշխատում են ֆիլտրների վրա բազալտի նանոթելիկներ, նանոմասնկիներ օգտագործելով: Նա նշեց, որ դա էկոլոգիապես մաքուր է, այնպիսի նյութեր են ներառված, որոնցով փոքրիկների համար խաղալիքներ են պատրաստվում. «Այն պիտանի է բազմակի օգտագործման համար: Այսինքն՝  կարելի է ախտահանել եւ կրկին օգտագործել: Հայկական շուկայում նման դիմակներ դեռ չկան։

Նա հայտնեց, որ գիտական լաբորատորիայում նպատակ ունեն դիմակները հնարավորինս շուտ հանել շուկա, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ձեռք բերել էկոլոգիապես մաքուր դիմակներ։

Ապրահամյանն հորդորեց երիտասարդ մասնագետներին՝ գալ եւ գիտությամբ զբաղվել, որովհետեւ, ըստ նրա՝ այսօրվա պատերազմը նաեւ լաբորատորիաներում է։