Հայաստանում «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգների հավաքումը կսկսվի հուլիսին, արտադրության լիցենզիան նախատեսված է 10 տարվա համար, հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան:

ԱԿ-103 ինքնաձիգների փուլային հավաքման կազմակերպման համար լրակազմերի արտադրանքի մատակարարման պայմանագիրը 2020 թվականի մայիսի 15-ին Հայաստանում կնքվել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության համապատասխան որոշման հիման վրա, փոխանցում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

ԱԿ-103-ը ԱԿ-74Մ ինքնաձիգի արտահանվող տարբերակն է, որը տարբերվում է համապատասխանաբար՝ 5,56×45 մմ (ՆԱՏՕ-ի ստանդարտն է SS109) եւ 7,62×39 մմ տրամաչափի փամփուշտների օգտագործմամբ (1943 թվականի նմուշի խորհրդային փամփուշտ):

ԱԿ-74-ը աշխարհում ամենատարածված ինքնաձիգներից մեկն է եւ ԽՍՀՄ-ում առաջինն է՝ ստեղծված փոքր մղման փամփուշտով: Աշխարհում ընդամենը կա ԱԿ-ի եւ ԱԿ-74-ի ավելի քան 18 մլն նմուշ: