ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դաշնակիցներին կոչ է արել մեծացնել ֆինանսավորումը, որպեսզի հաղթեն «Իսլամական պետությանը», չնայած կորոնավիրուսի պայմաններում բյուջեի կրճատմանը, հայտնում է AFP-ը։

ԱՄՆ-ը եւ Իտալիան նախաձեռնում են 31 երկրների հանդիպում՝ ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի հարցով։ Անցյալ տարի ԱՄՆ գործողությունների արդյունքում սպանվել էր խմբի առաջնորդ Աբու Բաքրա Բաղդադին»,- ասել է Պոմպեոն։ «Մենք պետք է շարունակենք հայտնաբերել ԻԳԻԼ-ի բջիջներն ու ցանցերը եւ կայունացման հարցում օգնություն ցուցաբերենք Իրաքի եւ Սիրիայի ազատագրված շրջաններին։ Համավարակը հսկայական ճնշում է գործադրում մեր բոլոր բյուջեների վրա, սակայն մենք կոչ ենք անում երկրներին իրենց վրա վերցնել մեր նպատակին հասնելու 2020-ի համար ավելի քան 700 մլն դոլարի պարտավորությունը»,- հավելել է նա։

Նրա խոսքերով՝ Միացյալ Նահանգները իրենց վրա են վերցրել Իրանի աջակցության համար 100 մլն դոլար տրամադրելու պարտավորությունը։