Դոնի Ռոստովից «Armenia» ընկերության օդանավով Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՆ-ն։

«Հունիսի 04-ին ժամը 15։35 Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երեւան։

Այս չվերթով Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի։

ԲԱՐԻ ԹՌԻՉՔ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։