Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հունիսի 4-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է։Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի քաղաքացիներ, այսօր նոր կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, քիչ առաջ տեղեկացրեցին, որ պատասխանը բացասական է։ Առողջ եղեք, հետեւեք պարետատան բոլոր ցուցումներին, անպայման դիմակ կրեք եւ սոցիալական հեռավորություն պահպանեք»,- գրել է նա։