Մենք քննարկում ենք մի քանի սցենարներ, նաեւ քննարկում ենք այդ սցենարի տնտեսական հնարավոր հետեւանքները եւ տնտեսական հնարավոր բեռը, եւ այդ համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանափակումների վերադառնալու հնարավորությունը:

«Մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի եւ մենք ստիպված լինենք այլ ճանապարհ գտնել: Ամեն դեպքում մի քանի սցենարներ ենք քննարկում եւ դրանցից մեկով որոշում կկայացվի»,-ասաց նա: