«Նարեկավանք Տուր»-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում տեղադրված տեսանյութի՝ օրերս նկարահանված լինելու փաստը։

«Անցած տարի մայիսին ենք նկարել, պարզապես մի քանի օր առաջ որպես գովազդ հրապարակել ենք։ Մայիսին է արված եւ ուղիղ եթերում։Շատ հեշտ է ստուգելը՝ նոր է, թե ոչ։ Ուղիղ եթերի դեպքում գրվում է՝ որ պահին, որտեղ է արվել, եթե մեր տեսանյութերով հետ գնաք, կտեսնեք՝ անցած տարվա մայիսին է արվել, մեր ուղիղ եթերներում կա»,- NEWS.am-ի հետ զրույցում  ասաց տնօրենը։

Տուրերը, այս պահին, տնօրենի խոսքով, անցկացվում են ըստ պարետի սահմանած կանոններին՝ դիմակներով, ախտահանիչ նյութերով են ապահովում մասնակիցներին, իսկ ավտոմեքենաներում նստեցնում են ավելի քիչ թվով մարդկանց, քան նախատեսված է, եւ ճանապարհորդության ընթացքում փորձում այնպես անել, որ մարդիկ իրարից պահպանեն սոցիալական հեռավորությունը։