Թաիլանդի իշխանությունները հինգ բանկոկյան հյուրանոցների թույլատրել են մեկուսացման շքեղ երկշաբաթյա փաթեթներ առաջարկել՝ որպես կառավարության կողմից ֆինանսավորվող 14-օրյա կարանտինի այլընտրանք՝ վերադարձող ճանապարհորդների համար, գրում է CNBC-ը։

Թաիլանդի միջազգային ավիաուղիները մինչեւ հունիսի վերջն արգելել է ուղեւորատար չվերթները, սակայն կառավարությունը թռիչքներ է կազմակերպել արտասահմանում հայտնված քաղաքացիների հայրենադարձության համար։

Ցանկացած ոք, ով վերադառնում է հայրենիք, պարտավոր է 14 օր անցկացնել պետական կարանտինային հաստատություններում, որոնց մեծ մասը հյուրանոցներ են։ Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ այսօրվա դրությամբ մոտ 80 000 մարդ կա կարանտինի մեջ։

Այժմ Թաիլանդի կառավարությունը մայրաքաղաքի հինգ հյուրանոցների թույլատրել է փաթեթներ տրամադրել նրանց, ովքեր ուզում են եւ կարող են ինքնուրույն ֆինանսավորել իրենց շքեղ մեկուսացումը։

Հյուրանոցներն առաջարկում են 1016-1904 դոլարանոց (մեկ մարդու համար) փաթեթներ՝ երկշաբաթյա կարանտինի համար։ Բացի սննդի տրամադրումից, առաջարկվող ծառայությունների թվում են բժշկական ծառայությունները եւ կորոնավիրուսի թեսթը։