Սիդնեյի դատարանն արդարացրել է 2 տղամարդու այն բանից հետո, երբ նրանք ներխուժել են անծանոթի տուն սեռական երեւակայությունն իրականացնելու համար:

Fox News-ի հաղորդմամբ՝ Սիդնեյի բնակիչը 2 տղամարդու է վարձել: Իր սեռական երեւակայության համար նա պատրաստ է եղել վճարել 5000 դոլար: Նա տղամարդկանց հետ պայմանավորվել է Ֆեյսբուքում, սակայն վերջին պահին փոխել է հասցեին: Եվ արդյունքում տղամարդիկ ներխուժել են այլ մարդու տուն:

Պարզելով, որ նա հաճախորդը չէ, նրանք ներողություն են խնդրել եւ լքել տունը: Այնուամենայնիվ, տան տերը ոստիկանություն է կանչել:

Դատարանը որոշել է, որ գործով փաստերը անսովոր են, եւ որ տղամարդիկ մեղավոր չեն, քանի որ նրանց գործողությունները միտումնավոր չեն եղել: