Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք է գրանցվել, իսկ ավելի վաղ հաստատված COVID-19-ով վեց անձ առողջացել եւ դուրս է գրվել հիվանդանոցներից, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Փետրվարի 26-ից հունիսի 5-ը Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 805 դեպք: 13 մարդ մահացել է: Այսօրվա դրությամբ 142 մարդ շարունակում է բուժում ստանալ կովիդ կենտրոններում: Առողջացածների ընդհանուր թիվը 650 է. սա վերջին ամիսներին Վրաստանում արձանագրված դեպքերի ընդհանուր թվի 80 տոկոսից ավելին է:

Այս պահին 2.424 քաղաքացի մնում է կարանտինում, իսկ 304 մարդ՝ հիվանդանոցներում: