Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարության մասնագետները կոչ են անում շոգերը սկսվելուն պես փողոցում դիմակը հանել՝ մարդկանց միջեւ բավարար հեռավորության պահպանման պայմանով, հայտնում է NHK հեռուստաալիքը:

Ուրբաթ Ճապոնիայում մայիսի զով եղանակին փոխարինել է իսկական ամառային տապ: Դեռեւս մինչեւ կեսօր Գիֆու պրեֆեկտուրայում ջերմաչափի սյունը բարձրացել է 32 աստիճանից վեր, Ֆուկուսիմայում՝ մինչեւ 31, Տոկիոյում՝ մինչեւ 29,7: Սպասվում է, որ օրվա ընթացքում ջերմաստիճանը բարձրանալու է: Օիտա պրեֆեկտուրայում լինելու 34 աստիճան, Օկայամա, Կիոտո եւ Կոֆու քաղաքներում՝ 33 աստիճան, Տոկիոյում՝ մինչեւ 31 աստիճան:

Այս կապակցությամբ շրջակա միջավայրի նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դիմակով ֆիզիկական ծանր մարզանքներից, ավելի հաճախ խմել, ինչպես նաեւ բաց օդում դիմակը հանել՝ պայմանով, որ փողոցում մյուս մարդկանց միջեւ կպահպանվի բավարար հեռավորություն: