Չեխիան հանում է հարեւան Ավստրիա, Գերմանիա, ինչպես նաեւ Հունգարիա ուղեւորությունների բոլոր սահմանափակումները, փոխանցում է AP-ն:

Երկրի վարչապետ Անդրեյ Բաբիսը հայտարարել է, որ չեխերին թույլ կտան մուտք գործել այս երկրներ՝ առանց իրենց մոտ կորոնավիրուսի ախտորոշման բացասական արդյունքի մասին տեղեկանքի առկայության եւ տուն վերադառնալով առանց թեստ հանձնելու անհրաժեշտության: Նույնը վերաբերում է նաեւ այս երեք երկրների՝ Չեխիա եկող քաղաքացիներին:

Չեխիան եւ Սլովակիան իրենց ընդհանուր սահմանին բոլոր սահմանափակումները չեղարկել են: