Հայաստանում 2019 թվականին գնաճի միջին մակարդակը կազմել է 1,4%: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ 2019-ի պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1,5%-ով՝ աճելով 0,3%-ային կետով: «Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների մասով գնաճը կազմել է 1,9 %՝ աճելով 0,3 %-ային կետով»,-պարզաբանեց նախարարը: