անցած տարի միջին ամսական աշխատավարձը կազմել է 182 673 դրամ: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ 2019-ի պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ պետական սեկտորում միջին աշխատավարձը շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա:

«Պետական սեկտորում միջին աշխատավարձը կազմում է մոտ 162 000 դրամ, իսկ մասնավոր սեկտորում՝ մոտ 193 000 դրամ»,-ասցա նախարարը: Միեւնույն ժամանակ, երկրում զբաղվածության մակարդակն աճել է 4,3%-ով: