Հայաստանը եւ մեծ հաշվով ամբողջ աշխարհը գտնվում են պատերազմական իրավիճակում, եւ բոլորիս մոբիլիզացիան, եւ հանրային, եւ պետական մոբիլիզացիան ու գործողությունները պետք է այս ելակետից լինեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նրա խոսքով, բոլոր ընդդիմադիր գործիչների, ուժերի, քաղաքական հայտ ներկայացրած խմբակների գնահատականները, գործողությունները նաեւ պետք է գնահատվեն հենց այս տեսանկյունից:

«Պատերազմական վիճակ է ոչ միայն համավարակի տեսանկյունից, այլ նաեւ տեռոր է հայտարարված ապատեղեկատվության, տեղեկատվական տեռորի են ենթարկում մեր հասարակությանը, որը սրարսափելի է այն տեսանկյունից, որ ուղղակիորեն վնասում է թե պետական անվտանգությունը, թե հանրային անվտանգությունը, հանրային առողջությունը: Սա իրապես լուրջ խնդիր է: Այս տեղեկատվական տեռորը մեծ հաշվով ուներ նպատակ դեռեւս մարտից սկսած եւ այդ նպատակը հենց այն էր, որ այս օրերին տեսնում ենք՝ կառավարության հրաժարական պահանջելը»,-ասաց նա:

Գայանե Աբրահամյանն ընդգծեց, որ համավարակի այս իրավիճակի համար իշխանությունը մեղավորներ չի փնտրում. «Որեւէ մեկը մեղավոր չէ: Ընդհանրապես, երկրում տեղի ունեցող բոլոր գործողությունների համար առաջին պատասխանատուն, այո, կառավարությունն է եւ կառավարող ուժն է, բայց մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ ցանկացած խնդիր եւ ցանկացած լուծում, որ առաջարկում են պարետատունն ու պատկան մարմինները, պետք է գտնի հասարակության մեջ արձագանք: Եթե այդ արձագանքը չի գտնում, ապա այդ գործողությունների արդյունավետությունը արդյունավետությունն էապես նվազում է: Սա մեղադրանք չէ հասարակությանը, սա մեղադրանք է այն ամբողջ նաեւ տեղեկատվական սարսափելի աղբը, որ լցվում է այսօր: Ընդամենը մեկ ժամ առաջ որոշ մարդիկ հանրությանը կոչ էին անում դիմակ չկրել, այն դեպքում երբ դիմակ կրելն այս փուլում եւ այս իրավիճակում վիրուսի տարածման այս պայմաններում վարակի տարածման դեմ կարեւոր միջոցներից մեկն է: Դրա դեմ խոսել նշանակում է ուղղակիորեն գործել հանրային անվտանգության, պետական անվտանգությանդ եմ»,-ասաց պատգամավորը: