2019 թվականն արդյունավետ էր ոստիկանության աշխատակիցներին վճարումների տեսանկյունից: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ 2019 թվականի պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ոստիկանապես Արման Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 2019 թվականը ոստիկանության աշխատակիցների կյանքի մակարդակի տեսանկյունից բավականին արդյունավետ էր, քանի որ աճել են նրանց եկամուտները:

«Ոստիկաններն իսկապես զգացին շատ գումար ստանալու հնարավորությունը: Նրանք կարող են դա իրենց սոցիալական կյանքում որպես դրական փոփոխություն ընդունել»,-պարզաբանեց Սարգսյանը: