Ոստիկանական համակարգում 2019-ի վերջին միջին աշխատավարձը 279 հազար դրամ է կազմել՝ 2018-ի համեմատ աճելով 50 հազարով: Ընդ որում, ըստ նրա, տարեվերջին առաջին անգամ ուժային գերատեսչության աշխատակիցներին «13-րդ աշխատավարձ» է տրվել:

«Այս պարգեւավճարը վճարվում է նրանց ամսական աշխատավարձի չափով... Կարելի է ասել, որ այս իմաստով մենք հեղափոխական փոփոխությունների ենք հասել»,- նշեց Սարգսյանը: Ոստիկանապետը վստահեցրեց, որ պարգեւավճարների համակարգը բավականին դրական ազդեցություն է ունեցել ոստիկանների աշխատանքի վրա: