ՕՊԵԿ-ը եւ դաշնակիցները՝ Ռուսաստանի գլխավորությամբ, կհանդիպեն հունիսի 6-ին՝ քննարկելու նավթի արդյունահանման ռեկորդային կրճատումները եւ հաստատելու նոր մոտեցումը, որը կոչված է հասնել սահմանափակումային գործարքի դրույթների ավելի լավ կատարմանն այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Իրաքը եւ Նիգերիան փոխանցում է Reuters-ը:

Երկու աղբյուրներն ՕՊԵԿ+-ում հայտնել են, որ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան պայմանավորվել են երկարաձգել համաձայնագրի գործող պայմանները, որոնք արդյունահանման  օրական 9.7 միլիոն բարելով կրճատում են ենթադրում մայիսին եւ հունիսին, ընդ որում, Էր-Ռիադը կոչ է անում երկու ամսով երկարաձգել:

Շաբաթ օրը նախատեսված հանդիպումները կսկսվեն ՕՊԵԿ-ի բանակցություններից, որին կհետեւի ՕՊԵԿ+-ի համաժողովը, հայտնել է աղբյուրն ՕՊԵԿ+-ում:

Երեք աղբյուրներն ՕՊԵԿ-ում հայտնել են, որ ընթացիկ կրճատումների երկարացումը կախված է գործարքին համապատասխանությունից, եւ  այն երկրները, որոնք մայիս եւ հունիս ամիսներին գերազանցել են քվոտաները, պետք է խոստանան հետեւել համաձայնագրերին եւ համաձայնեն փոխհատուցել գերարդյունահանումը՝ հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին արտադրության ավելի ուժեղ կրճատմամբ: «Սաուդցիներն ամբողջ ուժով ճնշում են գործադրում Բաղդադի վրա»,- ասել է աղբյուրն ՕՊԵԿ+-ում,- Իրաքը համաձայնել է բարելավել կրճատումներին լիարժեք հետեւելու պարտավորությունը»:

Մայիսին գործարքին համապատասխանության ցածր մակարդակը Բաղդադը կապել էր տեխնիկական գործոնների եւ կառավարության վերջին փոփոխության հետ, հայտնել է աղբյուրն ՕՊԵԿ-ում: