Հեղափոխությունից հետո բավական ցցուն փոփոխություններ են տեղի ունեցել հարկերի հավաքագրման առումով եւ ստվերի կրճատման առումով: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

«Երկրորդ փոփոխությունը, որ բյուջետային գործընթացներում տեսնում ենք, դա վեկտորն է: Այն, որ ֆինանսական առումով, երկրի կայունության,. Նաեւ մակրոտնտեսական առումով բավականաչափ դրական են եղել բոլոր փոփոխությունները, դա  իր արտացոլումն է գտել 2019-ի թվականի ցուցանիշներում: Օրինակ, երկրի ռիսկայնության գնահատական կա. եթե նայեք նախկինում ու այսօր ֆինանսական գործիքների թողարկումները, կտեսնեք, որ Հայաստանը առնվազն 2,5 տոկոսային կետով ավելի քիչ ռիսկային գործընկեր է դիտարկվել միջազգային հանրույթի կողմից»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը: