Պարետատան կողմից իրականացվող կոշտ մեթոդները՝ ուղղված համավարակի դեմ պայքարին, օրենքով նախատեսված և չարգելված մեթոդներով՝ իրավաչափ է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լեվ Գրուպ» #փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Լեւոն Բաղդսարյանը:

«Ավելին, անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա, որի ուժով միայն հնարավոր է գրանցել դրական արդյունք։ Այս հարթության վրա ցանկացած դիմադրություն՝ լինի քաղաքական կամ այլ, պետության կողմից ենթակա է օրենքով սահմանված կարգով համարժեք և թիրախային պատասխանի»,-ասված է հայտարարության մեջ: