Վարչապետն ասաց, որ տարբեր սցենարներ են քննարկվում, եւ գիտեք, որ ուղեղային կենտրոնը գտնվում է կառավարության ներքո: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

«Կորոնավիրուսի պայմաններում գիտելիքը ձեւավորվում է գրեթե բոլոր երկրների հետ համաչափ եւ շատ դանդաղ, որովհետեւ այն գնահատականը, որ կար երեկ, կարող է վաղը ընդունելի չլինել, եւ կտրուկ փոփոխվել: Մեր նման երկրի համար մեկ շաբաթով լոքդաունը արժենում է ՀՆԱ-ի մոտ 1,3-1,5 տոկոսը»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանը կկարողանա՞ լոքդաունի տակից դուրս գալ, պատգամավորը պատասխանեց. «Այդ ամենը կախված է նրանից, թե հանրությունը, տնտեսվարողները որքանով են ընդունում եւ իրականացնում համակեցության սահմանված նորմերը, նաեւ ճգնաժամի տեւողությունից»: